Գոհար Մելոյան.  ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է
Իրավունք
11:35 01/10/2024
Հայաստան

Գոհար Մելոյան. ՍԴ սեպտեմբերի 26-ի որոշումը հակասահմանադրական է

«Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշումը հակասահմանադրական է»,-նման համոզմունք է հայտնել սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Նա նշում է.

«Սահմանադրության 168-րդ հոդվածը համապարփակ թվարկում է ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը  ՍԴ-ն կարող է քննել։

Սահմանադրական դատարանն իրավասություն ՉՈՒՆԻ պաշտոնապես մեկնաբանելու Անկախության հռչակագիրը, կամ վերջինիս առանձին դրույթների գործողության կամ ուժի մեջ լինելու վերաբերյալ տալու եզրակացություն։

Հռչակագիրը ՉԻ ճկվում, փոփոխվում կամ ուժը կորցնում»։

Placeholder