«Ժողովուրդ». Փաշինյանը նորից խաբեց
Օրվա մամուլ
09:06 01/10/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը նորից խաբեց

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2018 թ․-ի հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար, մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում»:

Մինչդեռ իրականում Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ-ի շեմը։ 2021 թ.-ի փետրվարի 9-ին ԱԺ ամբիոնից անդրադառնալով ընդդիմադիրների՝ պարտք վերցնելու համար քննադատությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց. «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում է պետական պարտքի ավելացման հաշվին։ Փաշինյանը նորից խաբեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder