Սա ուղղակի գիտության գենnցիդ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
Կրթություն, գիտություն
12:46 01/10/2024
Հայաստան

Սա ուղղակի գիտության գենnցիդ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող

«Մեր ինստիտուտի մոտ ընթացող շինարարության պայմաններում հնարավոր չէ աշխատել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Առաքելյանը, ով իր գործընկերների հետ բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։

Նա նշեց, որ անօրինական շինարարություն է։

«Շենքի դիմաց եղել է լողավազան, որն անհրաժեշտություն է քիմիական արտադրություն ունեցող շենքերի համար։ Այդ լողավազանը դարձրել են շինհրապարակ,  կառուցում են մեծ համալիր։ Մենք աշխատում են 6  բալանի երկրաշարժի պայմաններում։ Հնարավոր չէ,  նորմալ  չի աշխատում ոչ մի սարք»,- ասաց տիկին Հասմիկը։

Նա նաև նշեց, որ պետությունը գերակա շահ է ճանաչել իրենց ինստիտուտի կորպուստներից մեկը։

«Գիտական կորպուսը ճանաչել են գերակա շահ, ասել են՝ պետք է տրվի տրանսպորտի դեպարտամենտին։ Ուրեմն ամբողջ Երևանում էլ շենք չկա, պետք է գան Մնջոյանի ինստիտուտի գիտական կարպուստը  վերցնեն, որ տան  դեպերատամենտի՞ն։ Սա ուղղակի գիտության գենոցիդ է։ Չի կարելի այսպես վարվել գիտնականների, գիտության հետ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder