Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելական բանակը սկսել է սահմանափակ ցամաքային հարձակումներ Լիբանանի հարավում
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, պաշտոնապես հայտարարել է Լիբանանի հարավային սահմանամերձ գոտում «Հեզբոլլահի» թիրախների դեմ ցամաքային սահմանափակ հարձակումներ սկսելու մասին:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշվում է, իսրայելական օդուժը և հրետանին աջակցում են Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերին գործողության ընթացքում՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին։
«Քաղաքական վերնախավի որոշումներին համապատասխան՝ մի քանի ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա սահմանափակ, տեղայնացված և նպատակային հարձակումներ է իրականացրել հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկիչների թիրախների և ենթակառուցվածքների դեմ», - ասվում է բանակի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Լիբանանում գործողության նոր փուլը։ Միևնույն ժամանակ, որոշ նախարարներ դատապարտել են ամերիկյան կողմից «մանևրի մասին արտահոսքը» այն բանից հետո, երբ Թել Ավիվը Վաշինգտոնին տեղեկացրել է իր ծրագրերի մասին։