ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
16:16 01/10/2024
Հայաստան

ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան

«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքի ենթակառուցվածքների անվտանգությունը, դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են»,- այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ավելացրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն մեկնաբանությունները,  թե իբր Հայաստանը համաձայնել է տարածաշրջանային ենթակառուցվածքների համար իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների. «Նման բան երբևէ չի եղել»։ 

«Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ երաշխավորում են Հայաստանի  տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը»,- ասաց նա։

Placeholder
ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան