Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ. Սուրենյան
Օրվա թեմա
10:11 02/10/2024
Հայաստան

Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ. Սուրենյան

«Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ»,-ավետել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Ավելի վաղ Կենտրոնից հայտնել էին, որ Երևանում հոկտեմբերի  2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​Մարզերում հոկտեմբերի  2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Placeholder
Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ. Սուրենյան