Կոբախիձեն վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին
Քաղաքական
16:28 02/10/2024
Տարածաշրջան

Կոբախիձեն վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025 թվականին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է,որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։

«Հաջորդ տարվա սկզբից մենք վստահ ենք, որ Վրաստանում ընտրությունների ավարտից, այնուհետև ԱՄՆ-ում մյուս ընտրություններից և Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները որակապես կվերագործարկվեն»,-ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանն այժմ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և ամերիկյան կողմից սպասում է համապատասխան քայլերի։

Placeholder