Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կա տուժած
Հասարակություն
09:58 02/10/2024
Հայաստան

Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կա տուժած

Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։

 

 

 

Placeholder
Երևանում բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կա տուժած