ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
10:46 02/10/2024
Հայաստան

ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին. Արծվիկ Մինասյան

«Այն, ինչ լսեցինք ՔՊ մեծամասնության կողմից, ընդամնեը փորձ է հրաժարվելու սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևորագույն առաքելություններից մեկը հանդիսանում է խորհրդարանի վերահսկողական գործունեությունը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթին, որում վերջինս հայտնեց, որ իր ղեկավարած խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության ներկայացրած Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագծին։

Մինասյանը հայտնեց, որ հսկայական միջոցներ, այդ թվում նաև սփյուռքից  և միջազգային կազմակերպություններից հատկացվել են Արցախի ժողվորդի կենսապայմանների բարելավման համար։

«Եթե չեք մասնակցելու՝ նշանակում է, որ դուք տորպեդահարում եք նախագիծը և հրաժարվում ենք ձեր սահմանադրական պարտականություններից»,- ասաց Մինասյանը, իսկ մինչ քվերակությունը ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց. «ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին»։

ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը և նախագիծը չընդունվեց, չնայած ստացավ  ընդդիմության 28 կողմ ձայները։

Մինչ այդ ՔՊ-ի կողմ  և ընդդիմության ձեռնպահ ձայներով ընդունվեցին նստաշրջանի օրակարգային բոլոր նախագծերը։

ՔՊ-ն ընդունեց.

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և կից օերնքների փաթեթում լրացում կատարելու մասին (Երկրորդ ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (Առաջին ընթերցում),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Երկրորդ ընթերցում),

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ  ընթրցում),

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից փաթեթը (Երկորդ ընթերցմամբ),

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկորդ ընթերցմամբ),

«Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին( Առաջին),

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցում),

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին(Առաջին ընթերցում) օրինագծերը։

Placeholder
ՔՊ-ն քիչ առաջ կրկին դավաճանեց Արցախին. Արծվիկ Մինասյան