Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Մակրոնի իմփիչմենթի հարցը
Քաղաքական
16:12 02/10/2024
Աշխարհ

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Մակրոնի իմփիչմենթի հարցը

Հինգերորդ Հանրապետության Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթը։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իմպիչմենտի առաջարկը եղել է ձախակողմյան «Աննկուն Ֆրանսիա» կուսակցությունից։ Դրան աջակցել է 15 պատգամավոր, սակայն մեծամասնությունը դեմ է արտահայտվել։

«Օրենսդիր հանձնաժողովի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկին, որը ներկայացրել է «Աննկուն Ֆրանսիա»-ն»,- ասվում է զեկույցում։

Մինչ այս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի ղեկավար Ալեքսի Կոլերը հայտարարել էր երկրի նոր կառավարության հաստատված կազմը։
 

Placeholder
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Մակրոնի իմփիչմենթի հարցը