Վրաստանից վտարվել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքացիներ
Իրավունք
10:19 03/10/2024
Տարածաշրջան

Վրաստանից վտարվել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքացիներ

Անցյալ ամիս Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի հիման վրա երկրից վտարել են տարբեր երկրների 42 քաղաքացու։

Jnews-ը գրում է, որ արտասահմանյան երկրների որոշ քաղաքացիներ ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մի քանիսը բռնի կերպով վտարվել են երկրից Միգրացիոն վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում։

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» վրացական օրենքի հիման վրա Վրաստանից վտարվել են Թուրքմենստանի, Իրաքի, Թուրքիայի, Հնդկաստանի, Իրանի, Նիգերիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հորդանանի և Պակիստանի 42 քաղաքացիներ։

Վտարվածների թվում կան Վրաստանի տարածքում տարբեր հակասոցիալական գործունեություն ծավալող անձինք։

 

Placeholder
Վրաստանից վտարվել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի քաղաքացիներ