Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սպորտ
22:50 03/10/2024
Հայաստան
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային առաջին տուրում հաղթեց «Մլադա Բոլեսլավին»
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խմբային առաջին տուրում ընդունեց չեխական «Մլադա Բոլեսլավին» և 2:0 հաշվով հաղթեց։
58-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 27-ամյա բրազիլացի հարձակվող Մատեուս Այասը։
76-րդ րոպեին «Նոայի» առավելությունը կրկնապատկեց 28-ամյա ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը։
Երկրորդ տուրում «Նոան» հոկտեմբերի 24-ին կհյուրընկալվի ավստրիական «Ռապիդին»։
Placeholder