Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր
Իրավունք
14:51 03/10/2024
Հայաստան

Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր։  

«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց  հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում  կանխվել է հետագա ծառահատումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,-այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Placeholder
Դավթաշենում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր