Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը
Քաղաքական
16:08 03/10/2024
Աշխարհ

Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր մասնակցությունը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

ԲՐԻԿՍ-ին միանալու Թուրքիայի դիմումի վերաբերյալ Ռյաբկովն ընդգծել է, որ «ասոցիացիայի բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»։

«Մենք հարգում ենք Թուրքիայի ցանկությունը, ինչպես մյուս բոլոր պետությունները, որոնք շահագրգռված են ԲՐԻԿՍ-ի հետ համակարգային փոխգործակցության կառուցմամբ, նաև մերձենալ այս ասոցիացիայի հետ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Միևնույն ժամանակ, դիվանագետի խոսքով, գալիք գագաթնաժողովին մասնակցելու հաստատումներ «արդեն ստացվել են ավելի քան երեք տասնյակ պետություններից, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում մեր ամենամոտ հարևաններից և գործընկերներից»։

«Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ Կազան կգան տարածաշրջանային կազմակերպությունների և համապատասխան կառույցների գործադիր մարմինների ղեկավարները»,- հավելել է փոխնախարարը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։

Placeholder
Էրդողանը հաստատել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությունը