Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի պաշտպանության բանակն իր առաջին կորուստներն է կրել հարավային Լիբանանում
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում գործողության ընթացքում առաջին ութ զինվորականների մահվան մասին։ Տարածված հաղորդագրությունը ներկայացնում է Times of Israel թերթը։
«Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարեցին Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողության առաջին զոհերի մասին այն բանից հետո, երբ երկրի հարավում «Հեզբոլլահ»-ի հետ մարտերում զոհվեց ութ զինվոր»,-ասվում է նյութում։
Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում են երեք կապիտաններ, երկու շտաբային սերժանտներ և երեք սերժանտներ առաջին կարգի։
Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի ուժերի դեմ և շարունակում է օդային հարվածներ հասցնել հարևան երկրին, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ և ավելի քան 90 հազարը փախստական է դարձել։ Չնայած կորուստներին, այդ թվում հրամանատարական անձնակազմում, Հեզբոլլահը ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա։