Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Քաղաքական
09:27 03/10/2024
Հայաստան

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: 
 

Placeholder
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա