Telegram-ի աշխատանքում խափանումներ են
Աշխարհում
15:55 03/10/2024
Աշխարհ

Telegram-ի աշխատանքում խափանումներ են

Telegram-ի օգտատերերը բողոքում են հավելվածի աշխատանքում խափանումներից, հիմնականում մեսենջերը երկար ժամանակ է պահանջում հաղորդագրություններ ուղարկելու համար, ֆայլերը չի բեռնում։  Ոմանք չեն կարողանում զանգեր կատարել: Խնդիրներ են նկատվում ինչպես հավելվածի բջջային,  այնպես էլ  համակարգչային տարբերակը։

Մի շարք օգտատերեր հայտնում են, որ մեսենջերը մի քանի օր դանդաղ է աշխատում։ Միևնույն ժամանակ, Ռիա նովոստիի հաղորդմամբ, խափանումներին հետևելու ծառայությունները չեն ցույց տալիս մեծ թվով բողոքներ Telegram-ի աշխատանքի վերաբերյալ։

 

Placeholder