ԱՀԿ-ն կոչ է անում սահմանափակել երեխաների շրջանում սմարթֆոնների օգտագործումը
Աշխարհում
10:03 03/10/2024
Աշխարհ

ԱՀԿ-ն կոչ է անում սահմանափակել երեխաների շրջանում սմարթֆոնների օգտագործումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի բոլոր երկրներին խորհուրդ է տվել միջոցներ ձեռնարկել երեխաների շրջանում սմարթֆոնների օգտագործումը սահմանափակելու համար՝ համեմատելով դրանց վնասը ծխելու հետ։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Politico-ին տված հարցազրույցում Առողջապահության ազգային ռազմավարությունների և համակարգերի բաժնի տնօրեն  Նատաշա Ազոպարդի-Մուսկատն ասել է, ԱՀԿ-ն նման կոչով է դիմել,  քանի որ Եվրոպայում դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն աճում են։ Կազմակերպությունը կարծում է, որ տենդենցի պատճառը տեսախաղերն ու սոցիալական ցանցերն են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է սահմանափակել գաջեթներ օգտագործողների տարիքը, ինչպես նաև վերահսկել սարքերի արժեքը և արգելել դրանց օգտագործումը մի շարք վայրերում։
«Ինչպես ցանկացած այլ ոլորտում, այս գործիքները կարող են օգտագործվել հաջողությամբ և արդյունավետորեն», - ավելացրել է նա։

Երեխաների կողմից սմարթֆոնների անսահմանափակ օգտագործումը կարող է ազդել նրանց հոգեկան առողջության, կրթական արդյունքների և սոցիալականացման վրա:

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ յուրաքանչյուր 10-րդ դեռահասը վիդեոխաղերից և սոցիալական ցանցերից կախվածության պատճառով բախվում է հոգեկան խնդիրների։ Վիճակագրությունը կազմվել է «Դպրոցական տարիքի երեխաների առողջական վարքագիծը» հետազոտության շրջանակներում, որն ուսումնասիրել է 11-ից 15 տարեկան ավելի քան 280 հազար անչափահասների վարքագիծը։

Placeholder
ԱՀԿ-ն կոչ է անում սահմանափակել երեխաների շրջանում սմարթֆոնների օգտագործումը