Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը
Հասարակություն
15:23 03/10/2024
Հայաստան

Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Ծնվել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը` Աննան և Մարիամը։ Լուրը հայտնում է Տավուշի մարզպետարանը։ 

Վարուժան Սաղումյանը ծնվել է  2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։

2020թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։

Վարուժանը զոհվել է 2020 թ.  հոկտեմբերի 8–ին, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Placeholder
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը