Գործադիրը 509.5 մլն դրամ հատկացրեց  էկոպարեկների համար 22 ավտոմեքենայի գնմանը
Տնտեսություն
15:38 03/10/2024

Գործադիրը 509.5 մլն դրամ հատկացրեց էկոպարեկների համար 22 ավտոմեքենայի գնմանը

« 509 մլն 512 հազար դրամն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելու և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելու համար»,-կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ 22 մեքենաները, որոնք  պիկապ տեսակի ավտոմեքենաներ են՝ դժվարամատչելի տարածքներ հասնելու համար ,հատկացվելու են մարզային վարչությանը:

«Դրանք հագեցված են մոբայլ նաև համակարգով: Այսինքն՝ նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,-ասաց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոց, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին:

«Շարժակազմերը գործելու են 12-ժամյա 2 հերթափոխով, յուրաքանչյուր շարժակազմում լինելու է 2 պարեկ: Լինելու է էկոպարեկների 4 խումբ՝ բարձրագույն, գլխավոր, կրտսեր, առաջատար, վերջիններիս ընտրությունը լինելու է  ըստ ստաժի ու աշխատանքային փորձառության: 2025 թ. նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի, ինչպես նաև 142 մեքենայի մոբայլ համակարգերի ձեռքբերում: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշել է, որ  մնացած մեքենաները նախատեսվում է ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին: Փոխնախարարի խոսքով՝ Էկոպարեկային ծառայությունը հագեցվելու է և՛ դրոններով, և՛ տեսանկարահանող սարքավորումներով և ծխի դետեկտորներով, ստեղծվելու է կառավարման կենտրոն, որտեղ ստացվելու են ահազանգերը, որոնց էլ էկոպարեկները պետք է արագ արձագանքեն»,-հայտնեց ՇՄՆ փոխնախարարը:

Placeholder
Գործադիրը 509.5 մլն դրամ հատկացրեց էկոպարեկների համար 22 ավտոմեքենայի գնմանը