Պետական դավաճանության մասին տվյալներ իմանալու ու իրավապահներին չհայտնելու համար Փաշինյանի վրա է պետք հոդված դնել. Դանիելյան
Քաղաքական
11:13 04/10/2024
Հայաստան

Պետական դավաճանության մասին տվյալներ իմանալու ու իրավապահներին չհայտնելու համար Փաշինյանի վրա է պետք հոդված դնել. Դանիելյան

«Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն, իսկ իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում»,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում արած հայտարարությանը։

«Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։

Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։
Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։

Արդյունքում, և վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու, և իրավապահ համակարգի պատասխանատուների վրա,  վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։

Եվ այսպես ապրում ենք»,- գրել է Դանիելյանը։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ 44 օրյա պատերազմը գնացել է պայմանավորված սցենարով, ինքն այնքան բան գիտի, որ իրավապահները դրա կեսն էլ չգիտեն։

 

Placeholder