Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիև. «Ես զգուշացնում եմ Հայաստանին. վերջ տվեք այս վտանգավոր խաղերին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության Ջրական այցելության ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ»։
Նա նշել է, որ «թող նրանք չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը»։
«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս։ Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ։ Ինչքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի:
Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով... Սա իմ նախազգուշացումն է»,- ասել է նա: