Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել
Իրավունք
16:45 04/10/2024
Հայաստան

Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել

«Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Փարսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Սակայն Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել։ Հակակոռուպցիոն կոմիտեից  տեղեկությունը հաստատել են Դատարանը մերժել է Հովհաննես Փարսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

«Այս պահին կարող ենք միայն ասել, որ դատարանը միջնորդությունը մերժել է և Հովհաննես Փարսյանը ազատ է արձակվել»,-«Հրապարակ»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Placeholder
Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել