Ալիև. «Ես զգուշացնում եմ Հայաստանին. վերջ տվեք այս վտանգավոր խաղերին»
Քաղաքական
16:15 04/10/2024
Տարածաշրջան

Ալիև. «Ես զգուշացնում եմ Հայաստանին. վերջ տվեք այս վտանգավոր խաղերին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության Ջրական այցելության ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանը ներքաշվել է վտանգավոր խաղերի մեջ»։
Նա նշել է, որ «թող նրանք չմոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը»։

«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս։ Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ։ Ինչքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի:

Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով,  խնդիրներով... Սա իմ նախազգուշացումն է»,- ասել է նա:

Placeholder
Ալիև. «Ես զգուշացնում եմ Հայաստանին. վերջ տվեք այս վտանգավոր խաղերին»