Ադրբեջանում ցանկանում են կասեցնել ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը
Քաղաքական
22:44 05/10/2024
Տարածաշրջան

Ադրբեջանում ցանկանում են կասեցնել ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը

Ադրբեջանի խորհրդարանի  պատգամավորները դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ երկրում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությանը դադարեցնելու առաջարկով։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝  հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։ 

Նշվում է, որ Բայրամովին առաջարկությամբ նամակ է ուղարկվել՝ ստորագրված խորհրդարանի 43 պատգամավորների կողմից։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով՝ կամ պատժամիջոցներ սահմանելով կամ կասեցնելով երկրի դեմ։ Ալիևը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկրի դեմ պատժամիջոցներ  էր սահմանել 1992 թվականին, իսկ հետո կասեցրել դրանք 2001 թվականին, երբ Աֆղանստանում գործողության ժամանակ ադրբեջանական կողմի օգնության կարիքն ուներ։

 

Placeholder