Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Emirates ավիաընկերությունն արգելել է ուղևորներին օդանավում կամ ուղեբեռի մեջ ունենալ փեյջեր և շարժական ռադիոկայաններ։
«Բոլոր ուղևորներին, որոնք մեկնում են դեպի Դուբայ կամ Դուբայից, արգելվում է տեղափոխել փեյջեր և ռացիա: Ձեռքի ուղեբեռում կամ ստուգված ուղեբեռում հայտնաբերված նման իրերը կառգրավվեն Դուբայի ոստիկանության կողմից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է ավիաընկերության կայքում։
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և ռացիաներ։ Պաշտոնական տվյալներով, զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։ «Հեզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Իսրայելի իշխանությունները դեռ չեն հաստատել կամ հերքել իրենց առնչությունը: