Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Իրավունք
11:15 05/10/2024
Հայաստան

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:

Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ  շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:
 

Placeholder
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան