Emirates  ավիաընկերությունը ուղևորներին արգելել է օդանավ բերել փեյջեր
Աշխարհում
17:40 05/10/2024
Աշխարհ

Emirates ավիաընկերությունը ուղևորներին արգելել է օդանավ բերել փեյջեր

Emirates ավիաընկերությունն արգելել է ուղևորներին օդանավում կամ ուղեբեռի մեջ ունենալ փեյջեր և շարժական ռադիոկայաններ։

«Բոլոր ուղևորներին, որոնք մեկնում են դեպի Դուբայ կամ Դուբայից,  արգելվում է տեղափոխել փեյջեր և ռացիա: Ձեռքի ուղեբեռում կամ ստուգված ուղեբեռում հայտնաբերված նման իրերը կառգրավվեն Դուբայի ոստիկանության կողմից»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված  է ավիաընկերության կայքում։

Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և ռացիաներ։ Պաշտոնական տվյալներով, զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։ «Հեզբոլլահը» և Լիբանանի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։ Իսրայելի իշխանությունները դեռ չեն հաստատել կամ հերքել իրենց առնչությունը:

Placeholder
Emirates ավիաընկերությունը ուղևորներին արգելել է օդանավ բերել փեյջեր