Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսը վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության
Քաղաքական
09:56 07/10/2024
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսը վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության

«Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:

Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա´մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա´մ կարող է բերել սահմանային լարվածության:

Placeholder