Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա
Օրվա թեմա
10:22 07/10/2024
Հայաստան

Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա

«Երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  ասել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը  կազմել է 582 հազար 622 ուղևոր։

«Այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341 հազար 589 ուղևոր: Հիմա մետրոպոլիտենի ամեն  կայարաններում ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոնով միայն մեկ անցակետ է գործում»,- ասաց Բ. Սեդրակյանը:

Placeholder
Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա