Այսօր Թբիլիսիի մի քանի դպրոցներից աշակերտները տարհանվել են
Իրավունք
17:48 07/10/2024
Տարածաշրջան

Այսօր Թբիլիսիի մի քանի դպրոցներից աշակերտները տարհանվել են

Այսօր պայթուցիկ սարքի մասին ծանուցման պատճառով Թբիլիսիի մի քանի դպրոցներ տարհանվել են։ Տեղում աշխատել են համապատասխան գերատեսչությունները։ 1tv.ge-ն գրում է, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության տվյալներով, պայթուցիկ սարքերի մասին ծանուցվել են Թբիլիսիի մի քանի դպրոցներ։ Նախարարությունից հայտնել են՝ դպրոցները գործել են համապատասխան արձանագրության համաձայն։

Դպրոցների աշակերտներին ու աշխատակիցներին կյանքին վտանգ չի սպառնում։

Placeholder