Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է այս ամառ «Սևիլիա» ձախողված տեղափոխության մասին։
«Ես ընդհանրապես դժգոհ չեմ «Սևիլիայից»։ Իհարկե, հաճելի է, երբ քեզ կանչում են այնտեղ: Դա ևս մեկ անգամ խոսում է իմ ցուցադրած խաղի արդյունքի մասին»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում championat.com-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ամռանը Տիկնիզյանով հետաքրքրված է «Սևիլիան», սակայն «Լոկոմոտիվին» չեն բավարարել առաջարկվող պայմանները։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո: