Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Telegram-ի հիմնադիր Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է oկnւպացված Արցախ
Ադրբեջանցի գործարար, երաժիշտ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովը, ով հանդես է գալիս EMIN կեղծանվամբ, պատմել է, որ հանդիպել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ով այցելել էր Ադրբեջան։
РБК-ի հաղորդմամբ, Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում, նա ասել է, որ Դուրովը մի քանի օր հանգստացել է Sea Breeze Resort & Residences-ում, որը երգիչը զարգացնում է 2000-ականներից։
«Ես մոտեցա և ներկայացա», - ասել է Աղալարովը։
Ըստ նրա, Դուրովն Ադրբեջանում է եղել իր ուղեկից Յուլիա Վավիլովայի հետ։
Աղալարովի խոսքով, Telegram-ի հիմնադիրը կարողացել է շրջել «ամբողջ երկիրը»։ Դուրովը եղել է նաև Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել էր Փարիզի օդանավակայանում Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու մեղադրանքով՝ Ադրբեջան կատարած այցից վերադառնալուց հետո։