Լավրովը գնահատել է Արևմուտքի ճնշման դեմ ԱՊՀ երկրների դիմակայումը
Քաղաքական
16:59 07/10/2024
Տարածաշրջան

Լավրովը գնահատել է Արևմուտքի ճնշման դեմ ԱՊՀ երկրների դիմակայումը

ԱՊՀ երկրները հակառուսական պատժամիջոցների համատեքստում լավ են հաղթահարում արևմտյան ճնշումները։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք լավ ենք հաղթահարում, միանգամից կարող եմ ասել, որ այն մեթոդները, որոնք օգտագործում է Արևմուտքը, մերժվում են բոլոր մյուս երկրների կողմից, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի պետությունների։ Անօրինական միջոցները, որոնք կոչվում են երկրորդական, երրորդական պատժամիջոցներ,երբ ինչ-ոչ մեկին դուր չի գալիս, որ երկու լիովին անկախ երկրներ միմյանց միջև հարաբերություններ են կառուցում,  իհարկե, կապ չունեն միջազգային իրավունքի հետ»,- ասել է Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Placeholder