Telegram-ի հիմնադիր Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է oկnւպացված Արցախ
Աշխարհում
17:15 07/10/2024
Աշխարհ

Telegram-ի հիմնադիր Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է oկnւպացված Արցախ

Ադրբեջանցի գործարար, երաժիշտ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովը, ով հանդես է գալիս EMIN կեղծանվամբ, պատմել է, որ հանդիպել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին, ով այցելել էր Ադրբեջան։ 

РБК-ի հաղորդմամբ, Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում, նա ասել է, որ Դուրովը մի քանի օր հանգստացել է Sea Breeze Resort & Residences-ում, որը երգիչը զարգացնում է 2000-ականներից։

«Ես մոտեցա և ներկայացա», - ասել է Աղալարովը։

Ըստ նրա, Դուրովն Ադրբեջանում է եղել իր ուղեկից Յուլիա Վավիլովայի հետ։

Աղալարովի խոսքով, Telegram-ի հիմնադիրը կարողացել է շրջել «ամբողջ երկիրը»։ Դուրովը եղել է նաև  Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել էր  Փարիզի օդանավակայանում Ֆրանսիայի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու մեղադրանքով՝ Ադրբեջան կատարած այցից վերադառնալուց հետո։

Placeholder
Telegram-ի հիմնադիր Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է oկnւպացված Արցախ