Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին
Քաղաքական
16:33 08/10/2024
Տարածաշրջան

Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և քվեարկության համար ներկայացնի իր թեկնածությունը։

«Այո, նախագահն այլ դերակատարում ունի ապագայի համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ,  լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զուրաբիշվիլին, պատասխանելով հարցին, թե ինքը պատրաստ է առաջադրվել երկրորդ ժամկետի համար՝ հաշվի առնելով, որ նախագահի դերը Վրաստանի սահմանադրությամբ բավականին արարողակարգային է։

«Այս դերը կայանում է նրանում, որ կիրառի «Վրացական խարտիան (ընդդիմության գործողությունների ծրագիր ընտրություններում հաղթանակի դեպքում) և այն հասցնել Բրյուսել՝ Լեհաստանի նախագահության ավարտին (ԵՄ անդամակցության շուրջ)՝ Եվրամիությանը անդամակցելու բանակցություններ սկսելու համար»,-ասել է նախագահը։

«Եթե եվրոպամետ կուսակցությունները ինձ մանդատ տան՝ լինելու իրենց նախագահի թեկնածուն, ես պատրաստ եմ դա ընդունել»,-ասել է Զուրաբիշվիլին։ Նա ընդգծել է, որ բանակցությունները, որոնք Վրաստանի նախագահը վարում է եվրոպացի առաջնորդների հետ, երկիրը մոտեցնում են ԵՄ-ին։

Հունիսին Զուրաբիշվիլին ընդդիմությանը հրավիրեց ստորագրել կանոնադրություն, որտեղ ուրվագծվում էին այն բարեփոխումները, որոնք կիրականացնեն նոր խորհրդարանը և կառավարությունը, եթե ընդդիմությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Կանոնադրությունը նախատեսում է չեղյալ համարել երկրի «եվրոպական կուրսին» վնասող օրենքները, մասնավորապես՝ մայիսին ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը և ընտրական օրենսգրքում կատարված որոշ փոփոխություններ։ Փաստաթուղթը ստորագրել են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները։
 

Placeholder