«Հրապարակ». Բուհի դեմ վարույթ է հարուցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
Օրվա մամուլ
08:34 08/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Բուհի դեմ վարույթ է հարուցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։ Խնդրո առարկան «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնադրամների տարեկան աուդիտի մրցույթն է: Ագրարային համալսարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է 2 ընկերություն՝ «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիսը» և «Փըրֆեքթ աուդիտը»: Եվ, կասկածելիորեն, հաղթող է ճանաչվել «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերությունը, որն ավելի բարձր գնային առաջարկ է ներկայացրել։

Մենք տեղեկացանք, որ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն Ագրարային համալսարանում աուդիտ իրականացնելու ժամանակ դադարեցրել է «ՊԻ ԿԱ ԷՖ աուդիտ սերվիս» ընկերության անդամակցությունը պալատին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder