Հոկտեմբերի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքն աճել է, եվրոյինը՝  նվազել
Տնտեսություն
09:07 08/10/2024
Հայաստան

Հոկտեմբերի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել

ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 8-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.089 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 389.58 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388,5։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 418.75 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը` 430.47։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 424 դրամ է, վաճառքը՝ 429։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.92 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.21 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.98 և վաճառվում 4.08 դրամով։
 

Placeholder