Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երկու հայտարարությանը
Քաղաքական
21:38 07/10/2024

Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երկու հայտարարությանը

Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի շրջանակներում, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Placeholder
Հայաստանը չի միացել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երկու հայտարարությանը