Փաշինյանը՝ Պուտինին. Անցած ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել
Քաղաքական
15:27 08/10/2024
Աշխարհ

Փաշինյանը՝ Պուտինին. Անցած ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել

Կրեմլում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում զրույց է ընթանում ՌԴ նախաահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև։

«Ես շատ ուրախ եմ փաստելու, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել։ Փոխվարչապետ Օվերչուկին հյուընկալել ենք Երևանում։ Ոչ միայն տեղի է ունեցել համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (տնտեսական)  նիստը, այլև բավականին բովանդակալից խոսել ենք մեր օրակարգային գրեթե բոլոր հարցերի մասին»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։

«Այդ նիստի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրակարգային հարցերը։

Այսօր, իհարկե, շատ լավ հնարավորություն է ինչ-որ կերպ ամփոփելու այս քննարկումները։ Ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
 

Placeholder
Փաշինյանը՝ Պուտինին. Անցած ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել