Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան
Քաղաքական
15:19 08/10/2024
Աշխարհ

Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։

«Նիկոլ Վովայի, Ձեզ սպասում եմ  Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Հույս ունեմ, որ այն կլինի և օգտակար, և հետաքրքիր»,-ասել է Պուտինը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել։

Պուտինն ավելացրել է, որ ԲՐԻԿՍ-ում շատ շփումներ են սպասվում։

«Եվ երկկողմ հանդիպումներ կանցկացնենք, և միջոցառմանը մասնակցող մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ  շփվելու հնարավորություն կլինի»,-ասել է ՌԴ նախագահը։

Placeholder
Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան