Օդի ջերմաստիճանն այսօր  կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Հասարակություն
08:36 08/10/2024
Հայաստան

Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հոկտեմբերի 8-ին և 12-ին` կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Placeholder
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 2-3 աստիճանով