Ձին ձի է՞. Փաշինյանին ուրախացրեց էլակտրամոբիլների հզորությունը ձիաուժով գնահատելը
Քաղաքական
12:38 10/10/2024
Հայաստան

Ձին ձի է՞. Փաշինյանին ուրախացրեց էլակտրամոբիլների հզորությունը ձիաուժով գնահատելը

«Հիմա էլեկտրական շարժիչով ավտոմեքենա՞ն էլ է ձիաուժով հաշվարկվում, ներքին այրման շարժիչովն է՞լ է ձիաուժով հաշվարկվո՞ւմ։ Ձին՝ Ձի է՞»,-կառավարության նիստում ծիծաղելով ասաց Փաշինյանը,այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարից ճշտեց, որ երկու շարժիչով մեքենաների մաքսազերծման համար նրանց շարժիչների ձիաուժերն են հաշվի ատնում։

Նախարար վահե Հովհաննիսյանը բացատրեց, որ էլեկտրական մեքենաներում կարող են լինել 500-600 ձիաուժ ունեցող մեքենաներ, որոնք ավելի էժան լինեն նույն հզորության ներքին այրման շարժիչով մեքենաներից։

Մինչ այդ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զեկուցեց նախագիծ, որով 2024թ վականի համար էլեկտրամոբիլների նախատեսված և սպառված 7400 քվոտային ավելացվեց  լրացուցիչ 600-ը:
 

Placeholder
Ձին ձի է՞. Փաշինյանին ուրախացրեց էլակտրամոբիլների հզորությունը ձիաուժով գնահատելը