Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեխաները լեղապատառ են եղել ԱԱԾ աշխատակիցների գործողություններից. Մելիքյան
«ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են դպրոց, գոռգոռոցներ, մասկաներով մարդիկ։ Կոնկրետ տղաս ասեց՝ դասարանցիները մտածել են՝ ահաբեկիչներ են, լեղապատառ են եղել»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց, պահանջում են արդյունավետ քննություն։
«Ըտենց ձերբակելելու իմաստը որն էր, մասկաներով մտնում եք, երեխեքին լեղապատառ եք անում, որ ի՞նչ։ Ես պատկերացնում եմ, էդ դասարանի երեխեքի վիճակը, մտնում են ներս՝ ուսուցչին պառկացնում, տանում։ Շաքար են ստացել երեխեքը։ Հնարավոր չէ՞ր ձերբակալությունն իրականացնել՝ երեխեքին չվախեցնելով»,-ասաց Մելիքյանը։