Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը կմասնակցեն «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնին
Մշակույթ
08:08 10/10/2024
Հայաստան

Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը կմասնակցեն «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնին

Դերասաններ Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը կմասնակցեն Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնին: Փառատոնի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 3-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը։

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնից հայտնում են, որ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը կցուցադրի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ), իսկ Արմեն Քուշկյանը` ըստ Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի «Քաղաքի աղմուկը»՝ Գալուստ Ներսիսյանի ռեժիսուրայով («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումները: Հայ դերասանները ներկայացումներով հանդես կգան հոկտեմբերի 11-ին։

Հայկական պատվիրակության կազմում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։


 

Placeholder