Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի՝ տարածքային պահանջներից հրաժարվելու. Էլչին Ամիրբեկով
Քաղաքական
19:51 10/10/2024
Տարածաշրջան

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի՝ տարածքային պահանջներից հրաժարվելու. Էլչին Ամիրբեկով

Հայաստանը փորձում է Աչքերին թոզ փչել՝ փորձելով որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ «Լենտո ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա կարծիքով, նման հայտարարությունները միջազգային հանրությանը «աչքերի թոզ փչել է» նշանակում և նրանց իրական մտադրությունները թաքցնելու փորձ է։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչն հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի տարածքային պահանջներից հրաժարվելու։ «Այսպիսով, գնդակն այսօր հայկական կողմում է, և մենք հուսով ենք, որ Հայաստանը բաց չի թողնի պատմական հնարավորությունը մեկընդմիշտ շրջելու մեր հարաբերությունների ողբերգական էջը»,-հավելել է Ամիրբեկովը։

Placeholder