Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լիբանանում էսկալացիայի հետևանքով տեղահանվածների թիվը հասնում է մոտ 1 միլիոնի
Իսրայելի և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրման հետևանքով տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի։ Այդ մասին հայտնում է The New York Times (NYT)՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։
Այս տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 900 հազար լիբանանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնցից մոտ 600 հազարը մնացել է երկրի ներսում, իսկ 300 հազարը մեկնել է արտերկիր։ պարբերականը հիշեցնում է, որ Լիբանանի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 5,4 միլիոն մարդ։ Բացի այդ, ինչպես գրում է NYT-ը, Լիբանանի հանրակրթական դպրոցների մոտավորապես կեսը համալրվել է ժամանակավոր կացարաններով։ Հրատարակությունը նշում է, որ տեղահանվածների համար ինքնաբուխ ճամբարներ են ստեղծվել նաև «լողափերում, զբոսայգիներում, անավարտ շենքերում և առնվազն մեկ գիշերային ակումբում»։