Կվադրոբեր աղջիկների հայրը խաղահրապարակում հարձակվել է 8 ամյա տղայի վրա
Աշխարհում
18:30 10/10/2024
Աշխարհ

Կվադրոբեր աղջիկների հայրը խաղահրապարակում հարձակվել է 8 ամյա տղայի վրա

Ուլան-Ուդեի բնակիչը մեղադրվում է ութամյա տղայի վրա հարձակվելու մեջ։ Այդ մասին հայտնում է Inform Policy-ը։

Ինչպես պատմել է տուժածի մայրը, տղամարդը բակի խաղահրապարակով զբոսնում էր իր երկու կվադրոբեր դուստրերի հետ։ Ինչ-որ պահի երեխան հեծանիվով անցել է նրանցից մեկի կողքով, և ծնողին դա դուր չի եկել։

«Նա վազեց հեծանիվի հետևից, հասել նրան, քաշեց որդուն և կոկորդից բռնած բարձրացրեց նրա»,-հայտնել է ռուս կինը:

Կինը դիմել է հիվանդանոց, որտեղ նրա որդու մոտ կոկորդի կապտուկ է ախտորոշվել։ Հիվանդանոցն արձանագրել է ծեծը։ Տուժածի ծնողները փնտրում են տղամարդուն, քանի որ հարձակվողի ինքնությունը չի հաջողվել պարզել։
 

Placeholder