Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրիկ» փոթորիկը հասել է Եվրոպա, ինչի հետևանքով ավերածություններ են եղել Պորտուգալիայում և Իսպանիայում։ Ֆրանսիան նախապատրաստվել է, քանի որ ակնկալվում է, որ փոթորկը կուղեկցվի ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով:
Եվրանյուզը գրում է, որ, ձևավորվելով Ատլանտյան օվկիանոսի վրայով, «Կրիկ» փոթորիկն անցել է Բերմուդյան կղզիների և Ազորյան կղզիների միջով և հասել 4-րդ մակարդակի: Բայց հետո թուլացել է ու վերածվել հետարևադարձային փոթորիկի, որը, այնուամենայնիվ, Պորտուգալիայում առաջացրել է ջրհեղեղներ և 300,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Իսպանիայում նույնպես ուժեղ քամիներ են եղել և հորդառատ անձրևներ, ինչը հանգեցրել է թռիչքների հետաձգման և չեղարկման: Երկրի որոշ շրջաններում, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ափին մինչև 7 մետր բարձրությամբ ալիքներ են գրանցվել։
Սպասվում է, որ առաջիկա օրերին Շվեյցարիան, Բելգիան, Նիդեռլանդները և հյուսիսային Գերմանիան կզգան «Կրիկ» փոթորկի ազդեցությունը: