Մասկը կանխատեսել է, թե երբ տրանսպորտը կդառնա ամբողջովին ինքնավար
Աշխարհում
11:25 10/10/2024
Աշխարհ

Մասկը կանխատեսել է, թե երբ տրանսպորտը կդառնա ամբողջովին ինքնավար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ առաջիկա 50 տարվա ընթացքում տրանսպորտի բոլոր տեսակների կառավարումը լիովին ավտոմատացված կլինի և չի պահանջի վարորդների մասնակցություն։

Ռիա նովոստին գրում է, որ X –ի օգտատերը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տրանսպորտի զարգացման տեմպերն արագացել են վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում։ Նա նշել է, որ երկու հազար տարի մարդկությունը կարող էր ճանապարհորդել միայն ձիով, ձիաքարշով կամ առագաստանավով, սակայն արդեն 1970 թվականին տրանսպորտի տեսակներն ավելի շատ էին, և դրանք ավելի առաջադեմ էին՝ գնացք, մետրո, մեքենաներ, ավտոբուսներ, ինքնաթիռներ և տիեզերանավեր:

«Եվ ամբողջ տրանսպորտը լիովին ինքնավար կդառնա 50 տարվա ընթացքում», - մեկնաբանել է Մասկը այս դիտարկումը։
 

 

Placeholder